Մեր մասին

IDO – ն հայտարարությունների ինտերնետ հարթակ է, որտեղ կարող ես գնել, վաճառել և նվիրել։ Կայքը բաղկացած է 4 հատվածից։
1    հայտարարություններ – Այս հատվածում կարող ես տեղադրել հայտարարություն առաջարկվող կատեգորիաներից որևէ մեկում։ Կատեգորիաները խմբավորված են մաքսիմալ հարմարավետ հայտարարություններ տեղադրելու համար։ Հայտարարությունների տեղադրումը ըստ կատեգորիաների հեշտացնում է որոնման պրոցեսը որպեսզի քո հայտարարությունը հասանելի լինի հենց քո սպառողին։
2    Աճուրդ – Այս հատվածոմ կարող ես վաճառել քո մեքենան, անշարժ գույքը կամ ցանկացած իր աճուրդով։ Աճուրդը հատկապես կհետաքրքրի նրանց ով ցանկանում է շտապ վաճառել իր գույքը։ Ինչու վաճառել էժան եթե կարելի է ստանալ ավելին․․․Այն դեպքում եթե աճուրդը հաղթած մասնակիցը կհրաժարվի գնել ապրանքը, կարող ես կապվել հաջորդ լավագույն գին առաջարկած մասնակցի հետ։ Վերջին 5 առաջարկ ներկայացրած մասնակիցների տվյալները մշտապես հասանելի են քեզ կապ հաստատելու համար։
3    Տենդերներ – Տեղադրելով տենդերի հայտարարություն կարող ես ստանալ լավագույն գինը մատակարարներից։ Շուկան ուսումնասիրելու, գներին ծանոթանալու և ընտրություն կատարելու համար իդեալական տարբերակ է տենդեր տեղադրելը։ Խանութներով ման գալու, զանգեր կատարելու փոխարեն տեղադրիր այս հատվածում քեզ անհրաժեշտ ապրանքի տենդեր և մատակարարները իրենք քեզ կուղարկեն իրենց առաջարկները կայքի միջոցով։ Տենդերի սկիզբը և ավարտը դու ես որոշում։ Ավարտից հետո կարող ես հաղթող ճանաչել լավագույն առաջարկ ներկայացրած մատակարարին, որի մասին մատակարարը կտեղեկանա կայքի միջոցով։
4    Նվիրատվության – Այս բաժնում տեղադրված են այն հայտարարությունները, որոնք նվիրվում են անհատույց։
IDO – ն ինֆորմատիվ կայք է և պատասխանատվություն չի կրում իրականացված կամ չիրականացված գործարքների համար, չի իրականացնում վճարում կամ փոխանցում և չի պահվում միջնորդավճարներ գործարքներից։ Կայքը օգնում է գտնել ճիշտ ապրանքը կամ մատակարարին և ոչ ավելին։